Հիմա ես ամենաերջանիկ կինն եմ. Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կին
«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, դրանք դիպան իմ սրտին»,-գրում է Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան՝ արձագանքելով բազմաթիվ շնորհավորանքներին, բարեմաղթանքներին։
«Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ։ Սպասումն այնքան երկար էր, ոչ միայն 1890 օր, տպավորութուն է՝ մի ամբողջ հավերժություն»,-նշել է կինը։

