Իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի՛ փոխանցեք ձեր գումարները այլ հաշվեհամարների

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ, իրավապահ մարմինների անունից կատարվող հեռախոսազանգերով մի փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարներին։

Զանգահարեք ոստիկանություն, ճշտեք տեղեկատվությունը և ի վերջո հարցրեք ինքներդ Ձեզ

Ինչու պետք է իմ գումարը, հեռախոսով անծանոթ անձի պահանջով, ուղարկեմ այլ հաշվեհամարի»։