Ալի Խամենեին ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Իրանում բողոքների ընթացքում բռնություններին մասնակցելու մեջ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին Իրանում վերջին շաբաթներին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բռնություններին անմիջական մասնակցության մեջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ-ին անվանելով հանցագործ։
Ինչպես տեղեկացնում է Al Jazeera-ն, Խամենեին հայտարարել է, որ վերջին հակաիրանական ապստամբությունն առանձնանում էր նրանով, որ ԱՄՆ նախագահն անձամբ է մասնակցել դրան։
Խամենեին միաժամանակ ընդգծել է, որ Թեհրանը կխուսափի երկրի սահմաններից դուրս էսկալացիայից, սակայն պատասխանատու համարվող կողմերը չեն մնա անպատիժ։

