«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ Կենտրոնից մինչև ծայրամասեր, շենքերի պատերին հայտնվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկարը՝ «ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին» գրառմամբ։

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գալստյանի համակիրները, գաղափարակիցները և ուսանողներն այս ձևով իրենց բողոքի ձայնն են հնչեցնում՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով, որ Խաչիկ Գալստյանը քաղբանտարկյալ է։