Խnշտանգել են 14 տարեկան արցախցի երեխային. Ռոման Երիցյան (տեսանյութ)
Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխային, այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել արցախցի 14 տարեկան անչափահասի մասնակցությամբ: Ցանկանում եմ քննադատել տեղի ունեցածը, մանավանդ՝ ոստիկանության աշխատակիցների գործելաոճը: 14 տարեկան երեխային, որը ենթադրաբար կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ, հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում, շենքի շքամուտքից դուրս գալու պահին 3-4 ոստիկաններ հարձակվում են նրա վրա և, բիրտ ուժ կիրառելով, նրան ձերբակալում, տեղափոխում են ոստիկանության Մասիվի բաժանմունք:
Տեղափոխման գործընթացը զուգորդվում է երեխայի նկատմամբ հայհոյանքներ, նաև՝ սեռական բնույթի, հասցնելով: Ծնողը այդ ամեն ինչի մասին տեղեկանում է 2 ժամ հետո: Հետագայում երեխային բաց են թողնում, բայց նա գտնվում է հոգեկան հուզված և լարված վիճակում: Այս պահի դրությամբ ունի հոգեբանի խիստ անհրաժեշտություն: Սա երեխայի իրավունքի կոպիտ խախտում է»,-նշել է նա:
Ավելին՝ տեսանյութում։

