ԱՄՆ հատուկ դեսպանորդը հայտարարել է Գրենլանդիայի հետ սերտ համագործակցության շուրջ քննարկումների մասին
ԱՄՆ-ն լուրջ քննարկումներ է վարում Գրենլանդիայի հետ՝ միավորման և ավելի սերտ համագործակցության այլ ձևերի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Գրենլանդիայի հետ փոխգործակցության հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջեֆ Լենդրին։
«Լուրջ քննարկումներ են ընթանում այն բանի շուրջ, թե ինչպիսին կարող է լինել միավորումը, համագործակցությունը կամ Գրենլանդիայի հետ ավելի ամուր հարաբերությունները»,- ասել է նա։

