ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ WhatsApp հավելվածում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը

WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

Խնդրում ենք՝

  • չպատասխանել նման հաղորդագրություններին,
  • չտրամադրել որևէ անձնական տվյալ։

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ