Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին
Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ։ Ռուսական հրթիռները, ռուսական «Շահեդդին» հրթիռները և Ռուսաստանի փորձը՝ ոչնչացնելու Ուկրաինան, հստակ ապացույց են այն բանի, որ Ռուսաստանին համաձայնագրեր պետք չեն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության բանակցություններին խոչընդոտում է Զելենսկին, իսկ Ռուսաստանը պատրաստ է կնքել գործարքը:
Կրեմլը համաձայն է Թրամփի այն հայտարարության հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Պուտինը բաց է մնում կարգավորման համար, և Մոսկվայի դիրքորոշումը լավ հայտնի է և՛ Վաշինգտոնին, և՛ Կիևին։
«Կիևի իրավիճակը կարգավորման հարցում օրեցօր վատթարանում է, և եկել է ժամանակը, որ Զելենսկին որոշում կայացնի», – նշել է Պեսկովը։

