Իտալիայի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու օգտին
Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը հաստատել է իշխող մեծամասնություն կազմող կուսակցությունների կողմից ներկայացված բանաձևը, որը նախատեսում է Կիևին օգնություն ցուցաբերել 2026 թվականին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, քվեարկությունը հեռարձակվել է ստորին պալատի YouTube-ի ալիքով։
Բանաձևը պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը շարունակել աջակցել Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի, Եվրամիության, G7 երկրների և միջազգային դաշնակիցների հետ համակարգված, ստանձնած պարտավորություններին համապատասխան և բնակչության, կարևորագույն ենթակառուցվածքների, եվրոպական մայրցամաքի ընդհանուր անվտանգության պաշտպանությանն ուղղված ներդրումների միջոցով։

