Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է Հայաստան եկող ճանապարհը

Վրաստանում ձնամաքրման աշխատանքներից հետո կցորդիչով և կիսացորդիչով մեքենաների համար բացվել է Հայաստան եկող Ախալցխա-Նինոցմինդա միջպետական նշանակության ճանապարհը։

Այս մասին հայտնում է Վրաստանի եթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար վերականգնվել է Ախալքալաք-Կարցախի և Ախալցխա-Նինոցմինդա միջպետական ճանապարհներով երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Վրաստանից դեպի Հայաստան և Թուրքիա ճանապարհները փակվել էին դեկտեմբերի 27-ի առավոտյան՝ ձնաբքի և ցածր ջերմաստիճանի պատճառով։