Իմ ցավը նվազեցրիք ձեր խոսքով. Միքայել Սրբազանի շնորհակալագիրը հիվանդասենյակից (տեսանյութ)

Մեծ-մեծ շնորհակալություն և Աստծո բյուր օրհնությունը բոլոր իմ սիրելիներին, ովքեր տարբեր ձևերով և տարբեր եղանակներով շնորհավորեցին նվաստիս ծննդյան տարեդարձը՝ նամանավանդ այս դժվար օրերին, բանտարկության և վիրահատության ցավը մեղմացնելով։ Մասնավոր շնորհակալություն իմ բախտակից սրբազան եղբայրներիս՝ իրենց բարեմաղթանքների համար։ Խորհին հարգանք հիվանդանոցի դիմաց հավաքված սիրելի մարդկանց, ովքեր թեթևացրեցին հետվիրահատական ցավերը։

Աստված օրհնի ձեզ բոլորիդ, մեր ժողովրդին, մեր հայրենիքը և մեր սուրբ եկեղեցին։

Օրհնությամբ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

184-րդ օր ապօրինի ազատազրկման։

271225