Հերթական հուժկու բռնկումը Արեգակի վրա
Արեգակի վրա տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ից հետո ամենահուժկու բռնկումը, իսկ Նոր տարվա օրերին սպասվում է աստղի վրա բռնկումների ակտիվություն։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին՛, հղում անելով Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակի ուսումնասիրության լաբորատորիային։
«Արեգակի արևելյան կողմում գրանցվել է հուժկու բռնկում՝ М5․1 մակարդակի։ Այն դարձել է դեկտեմբերի 8-ից հետո ամենախոշորը»,- հայտնել են լաբորատորիայից։
Մագնիսական փոթորիկների և վառ հյուսիսափայլերի ձևավորման հավանականությունն այս պահին ցածր է գնահատվում։

