Արտաշես Մելքոնյանը նշանակվել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի պետի տեղակալ

 

Արտաշես Մելքոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմին) հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ:

Արտաշես Մելքոնյանը 2010 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:

ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի պետի տեղակալ է նշանակվել 2025 թ. դեկտեմբերի 16-ին։