Երկու հեռուստաընկերություն պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթ»-ին
«5-րդ ալիք» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների տնօրենները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստ են եթերաժամանակ տրամադրել «Շողակաթ» հեռուստաընկերությանը։
«Որպես առաջարկ և հայտարարություն՝
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»,-տեղեկացրել է տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Սարգսյանն էլ հայտարարել է. «Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1֊ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթի» իր գործընկերներին»։
Հիշեցնենք, որ երեկվա նիստում կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշում, որով լուծարեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը։

