Ստուգվել են ներմուծված կաթնամթերքի որոշ ապրանքատեսակներ․ ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները anvtangsnund.am («Անվտանգ սնունդ») կայքի առաջարկով՝ համատեղ հսկիչ գնումներ են կատարել հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից, որոնք ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև որոշվել է դրանցում առկա կաթնայուղի զանգվածային մասը: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ըստ այդմ՝ Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-Արտ» ՍՊԸ) կատարվել է հետևյալ ապրանքատեսակների հսկիչ գնում (նմուշառում)՝
- Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասեր, յուղի զանգվածային մասը` 15% (արտադրող՝ Բելառուս, Սովուշկին պրոդուկտ (Совушкин продукт)), ներմուծող՝ «Լ․Դ․Լ» ՍՊԸ (արտադրված՝ 04․11. 2025թ, պիտանիության ժամկետը՝ 04․12․2025թ․)),
- Ֆրուտիս (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (դեղձով), ճարպի զանգվածային մասը` 5% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино), (արտադրված՝ 25․09․2025թ, պիտանիության ժամկետը՝ 24․03․2025թ․)),
- Նեժնի (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (ելակի հյութով), ճարպի զանգվածային մասը՝ 1․2% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино) (արտադրված՝ 28․09․2025թ, պիտանիության ժամկետը՝ 25․02․2026թ․)),
- Չիզ լայֆ (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանք «Մոցարելլա» կիսաամուր, յուղի ընդհանուր պարունակությունը չոր մթերքներում՝ 45․0% (արտադրող՝ Ուկրաինա, Անդրյուշևսկի մասլոսիռզավոդ «Андрушевский маслосырзавод», ներմուծող՝ «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (արտադրված՝ 16․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 10 օր)),
- Դանոն (DANONE) ապրանքանիշի յոգուրտային արտադրանք ելակի համով, ճարպի զանգվածային մասը՝ 1․2% (արտադրող՝ Ղազախստան, Դանոն Բերկուտ (DANONE BERKUT), (արտադրված՝ 01․11․2025 թ, պիտանիության ժամկետը՝ 26․12․2025թ․)),
- Ագուշա (Агуша) ապրանքանիշի մանկական մրգային կաթնաշոռ, տանձի համով, յուղի զանգվածային մասը՝ 3․9% (արտադրող՝ «ՎԲԴ» ԲԸ Ռուսաստան, ներմուծող՝ «Ադամիում» ՍՊԸ (արտադրված՝ 10․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)),
- Պրեզիդենտ (President) ապրանքանիշի թթվասեր՝ պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 20% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО «Ефремовский маслосыродельный комбинат» (արտադրված՝ 26․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 05․12․2025թ․)),
- Պրեզիդենտ (President) թթվասեր` պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 30% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО «Ефремовский маслосыродельный комбинат» (արտադրված՝ 28․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)):
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասերը, Ֆրուտիս (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (դեղձով), Նեժնի (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (ելակի հյութով) և Չիզ Լայֆ (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանքը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Հսկիչ գնում է կատարվել նաև Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետից («Սիթի» ՍՊԸ)`
- Վերշկովիյ ռայ (Вершковий рай) ապրանքանիշի Գոլլանդեց (Голландец) սպիտակուցաճարպային մթերք, ճարպերի ընդհանուր զանգվածը չոր հումքում` 45% (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ (արտադրված՝ 01․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 30․03․2026թ․)),
- Պարմալատ (Parmalat) ապրանքանիշի բնական յոգուրտ, առանց լակտոզայի` 3․5% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն «Բելգորոդի կաթնամթերքի գործարան», ներմուծող՝ «Լակտալիս Արմա» ՍՊԸ (արտադրված՝ 08․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 13․12․2025թ․)),
- Անկոր (Anchor) ապրանքանիշի ոչ աղի, քաղցրահամ սերուցքային կարագ (արտադրող՝ Նոր Զելանդիա, ներմուծող՝ «Ֆոնտերա լիմիտեդ» ՍՊԸ (արտադրված՝ 08․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 08․07․2025թ․)),
- Դոյարուշկա (Доярушка) ապրանքանիշի սերուցքային կարագ առանց աղի` 73․2% (արտադրող՝ Նոր Զելանդիա (արտադրված՝ 08․11․2025թ․)):
Ըստ լաբորատոր արձանագրությունների՝ «Վերշկովիյ Ռայ» արտադրանքի Գոլլանդեց (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի նմուշը կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Հետազոտություններն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Հետագծելիության սկզբունքով՝ անհամապատասխանություններ արձանագրած ապրանքանիշները ներմուծող «Լ․Դ․Լ», «Լիա-Կ Գրուպ», «Ադամիում» և «Մեգա ֆուդ» ՍՊ ընկերություններում այս պահին իրականացվում է վերահսկողություն։ Արդյունքները կհրապարակվեն:

