Ֆրանսիայի ազգային փոստային օպերատորը ենթարկվել է կիբեռհարձակման․ ծանրոցների առաքումները խափանվել են

Ֆրանսիայի ազգային փոստային օպերատորը և դրա բանկային ստորաբաժանումը երկուշաբթի ենթարկվել են կիբեռհարձակման գրում է Euronews-ը։ 

Սուրբ Ծննդյան նախաշեմին կիբեռհարձակման հետևանքով խափանվել են ծանրոցների առաքումները և առցանց վճարումները։

Փոստային ծառայությունը նշել է, որ հաճախորդների տվյալները մնացել են անվտանգ: