Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անհապաղ վիրահատության կարիք ունի

Քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անհապաղ վիրահատության կարիք ունի։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիք Դանիելյանը այսօր խորհրդարանում հայտարարեց. «Խոսքը բացառիկ զգայուն հարցի մասին է, և այն պետք է լուծվի անհապաղ։ Անհրաժեշտ է անմիջապես կազմակերպել, որպեսզի Սրբազանը վիրահատվի իր անձնական բժշկի անմիջական վերահսկողության ներքո»։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանքի տակ է 2025 թվականի հունիսի 28-ից, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին, նրան երկու տարվա ազատազրկման դատավճիռ է սահմանվել։