Աբրահամ Կուլաջյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար

Աբրահամ Կուլաջյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար։ Այս մասին որոշում է ստորագրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնում Աբրահամ Կուլաջյանը նշանակվել է հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։