Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը

«Գլոբալ խաղաղության ինդեքսը» հրապարակել է 2025-ի աշխարհի երկրների խաղաղության ինդեքսը։ Պետությունների ցանկում ներառված է 163 երկիր։ Ըստ արդյունքների՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետության ​​մակարդակով հակամարտությունները զգալիորեն ավելացել են։ Իսկ բազմաթիվ երկրներ էլ մեծացրել են իրենց ռազմականացումը, մինչդեռ որոշ երկրների հաջողվել է պահպանել խաղաղությունը, հայտնում է Ermenihaber.am-ը։

2025-ի աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկը ստորև՝

Իսլանդիա

Իռլանդիա

Նոր Զելանդիա

Ավստրիա

Շվեյցարիա

Սինգապուր

Պորտուգալիա

Դանիա

Սլովենիա

Ֆինլանդիա

Ցանկի 58-րդ տեղում Հայաստանն է, 95-րդ տեղում՝ Ադրբեջանը, 109-րդ տեղում՝ Վրաստանը, 142-րդում՝ Իրանը, իսկ Թուրքիան զբաղեցրել է 146-րդ տեղը։

Թուրքիան 14 երկրներից մեկն է, որ ներառված է ավելի քան 5 արտաքին հակամարտության մեջ։ Այդ հակամարտությունների թվում առաջատար են հատկապես Սիրիան և Եթովպիան։

Նշվում է, որ Սառը պատերազմից ի վեր իրենց համաշխարհային ազդեցությունն ընդլայնող երկրների թիվը եռապատկվել է ու այդ երկրների թվում են Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Վիետնամը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։