Կենտրոնում փոշու պարունակությունը օդում ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը (2025թ.)

✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

◾Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին,

◾Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին,

◾Նոր Նորքում՝ չի գերազանցել։

✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը,

◾Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը,

◾Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին,

◾Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։

✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: