Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Հաղորդագրության համաձայն՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը, ժամանակավորապես կփակվեն  ծածկոցներով: