Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը որ Նիկոլն ու իր թիմն ունենային, ազգովին չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով

Կարդացի Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին ու հպարտություն ապրեցի, որ ՀՀ-ն ունեցել է նման պետականամետ ու ազգային շահը պաշտպանող նախագահ։

Թե բա՝ կհրապարակենք Սերժ Սարգսյանի նամակը։

Հրապարակեցի՞ք, մոլոդեց։

Եվ հետո՞… 

Հերթական անգամ պարզվեց, որ Սերժ Սարգսյանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանն ու ջատագովն է:

Բանակցությունները տորպեդահարում է Ադրբեջանը։

Համանախագահների անհասցե հայտարարությունները «ջուր են լցնում Ալիեւի ջրաղացին»։

Հայաստանը պատրատ է փոխզիջումների, բայց ոչ թե միակողմանի զիջումների։

Արցախի ինքնորոշման իրավիւնքը՝ Սերժ Սարգսյանի համար «կարմիր գիծ» է։

Ադրբեջանը փորձում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու խախտում է ռազմական բալանսը։

Սրանք թեզեր են, որոնք պաշտպանում են ՀՀ ու Արցախի շահերը։

Այս նամակը դրական արդյունք էլ տվել է. դրանից հետո ՀՀ-ն ՌԴ -ի հետ կնքեց 300 մլն դոլար արտոնյալ պայմաններով ռուսական զենքի ներքին գործարանային գներով ձեռքբերման պայմանագիր։

Եվ նույնիսկ 2019-ին Նըկոլին առաջարկված փաթեթով հանրաքվեով էր որոշվելու Արցախի ճակատագիրը։

Ի՞նչ արեց Նիկոլը։

Հանձնեց Պրահայում Արցախն Ալիեւին։

Սերժ Սարգսյանի պետական մտքի 1 տոկոսը որ Նիկոլն ու իր թիմն ունենային, ազգովին չէինք գնա «թուրքերին նոքյար դառնալու ճամփով»։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից