Մեզ համար միակ հարցը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. Բայրամով
Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է. ներկայումս դրանում նման պահանջներ չկան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է ԱՊԱ-ն:
«Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։
Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայն է վերջնականապես ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանով. Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
Սա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը մեր հնարավորություններից դուրս է։ Ես չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ այսօր ներկայացված առաջարկը։ Դա Հայաստանի ներքին գործն է։
Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է։ Դատելով հրապարակված տեքստից՝ ներկայումս դրանում նման պահանջներ չկան։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

