ՌԴ-ն հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային

Այս գիշեր ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային: Կիևի չորս շրջաններում դրոնները հարվածել են բազմահարկ բնակելի շենքերին, որտեղ հրդեհներ են բռնկվել։

Հայտնում են մեկ զոհի և ինը տուժածի մասին, որոնց թվում 13-ամյա դեռահաս է: Ավելի ուշ լրատվամիջոցները նշել են ևս վեց տուժածի մասին:

Հարվածների է ենթարկվել նաև Կիևի մարզը, պաշտոնական տվյալով՝ տուժել է առնվազն երեք մարդ: