Անդրեյ Երմակը հրաժարականից հետո հայտարարել է, որ մեկնում է ռազմաճակատ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի հեռացված ղեկավար Անդրեյ Երմակը պատրաստվում է մեկնել ռազմաճակատ: Այս մասին նա հայտարարել է New York Post-ին տված հարցազրույցում, փոխանցում է rbc.ru-ն։ 

«Ես գնում եմ ռազմաճակատ և պատրաստ եմ ցանկացած ճնշման։

Ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ», – ասաել է Երմակը՝ հավելելով, որ ինքը «ծառայել է Ուկրաինային» և չի ցանկանում «խնդիրներ ստեղծել» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար։

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Անդրեյ Երմակը հրաժարական է տվել։

Ավելին վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունների ներկայացուցիչները խուզարկություններ են անցկացնում Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը, հայտարարել էր Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նա կասկածվում է կոռուպցիոն գործարքների մեջ։