Այսօրվա ադրբեջանամետները երեկվա ադրբեջանաֆո՞բ
Livenews.am կայքը փոքր հետաքննություն է անցկացրել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 21-22-ին Բաքու այցելած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից երկուսի վերաբերյալ։
Բաքու մեկնած այսպես կոչված քաղաքացիական հասարակության անդամ Նարեկ Մինասյանը, որը որպես Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ է ներկայացել, մեկ տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերին 1-ին թի-վիի Ռուբեն Մեհրաբյանին տված հարցազրույցում հարցադրում է արել՝ արդյո՞ք ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը ստանա տնտեսական զարգացման նոր խթան և ինքն էլ պատասխանել է իր հարցին՝ կարծում եմ՝ շատ պետք չէ վիճել, պատասխանն ակնհայտ է։ Ադրբեջանն անգամ փորձում է սահմանափակել Հայաստանի սահմանային տնտեսական կարողղությունների ներուժի իրացումը՝ թույլ չտալով, որ դրանք գործեն։ Ադրբեջանական կողմը բնավ շահագրգռված չէ, որ իր հարևանությամբ ունենա տնտեսապես կայուն, տնտեսապես դիմադրողունակ պետություն, որովհետև ադրբեջանի ռազմավարական նպատակը մի փոքր ավելի հեռուն է գնում։
Ըստ նրա՝ ադրբեջանը Հայաստանը հյուծելու քաղաքականություն է որդեգրել։
Այստեղ տեղադրում եմ ԱՔՀԿ-ի էջի հղումը, որում տեղադրված է հիշատակված հարցազրույցը՝ https://rcsp.am/…/adrbejany-hayastanin-hyucelu…/
Ի դեպ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն ՀԿ-ի հիմնադիրն ու նախագահը տխրահռչակ ԱՐԵԳ ՔՈՉԻՆՅԱՆՆ է, որը վիրավորելով այսպես կոչված քաղհասարակության՝ Բաքու մեկնելու հետ կապված մտահոգություններ հայտնած քաղաքացիներին՝ նրանց «ապուշ» և «օտարերկրյա գործակալ» է անվանել։ Քոչինյանն էլ եղել է Բաքու մեկնածների կազմում։ Ենթադրվում է, որ նա ևս կիսել է իր փորձագետի կարծիքը։ Քոչինյանի մասին Վիկիպեդիայում հատուկ նշում կա՝ ադրբեջանամետ։ Առաջիկայում կփորձենք պարզել, թե նրա գործունեությունը որքանո՞վ է առնչվում մեր դրացիների հետ, որոնք վրացիները չեն։ Սա էլ Վիկիի հղումը՝ https://hy.wikipedia.org/…/%D4%B1%D6%80%D5%A5%D5%A3_%D5…
Հարց այդ անդամներին՝ հիմա իրենք այլևս նման կարծիք չունե՞ն կլասիկ ադրբեջանի մասին։
Շարունակելի
Հետաքննեց Թագուհի Ասլանյանը

