Արևմուտքը բազմիցս խափանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու փորձերը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ Արևմտյան երկրները բազմիցս խափանել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։
«Յուրաքանչյուր անգամ, երբ առաջընթաց է գրանցվել, այդ համաձայնագրերը խափանվել են։ Հիմա, երբ մեր եվրոպացի գործընկերները բարձրաձայն հայտարարում են, որ նոր «Մինսկ» չի լինի, որ անհնար է լուծել խնդիրը առանց Եվրոպայի, քանի որ դա նաև իրենց է վերաբերում, սակայն Եվրոպան ձախողվել է բոլոր առումներով՝ սկսած 2014 թվականից», – ընդգծել է Լավրովը Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նաև հավելել է, որ Եվրոպան հնարավորություն է ունեցել ազդել իրավիճակի կարգավորման վրա, բայց չի օգտվել դրանից։
Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Արևմտյան երկրները ձգտում են խափանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղ նախաձեռնությունները՝ դրանք փոփոխելով։

