Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան․ հանդիպում ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Apple ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։

Դեսպանատան հաղորդմամբ՝ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։

Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները: