Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարանն արձագանքել է
Ֆեյսբուքի օգտատեր Արտյոմ Մարտիրոսյանը տեսանյութ էր հրապարակել Հրազդանի կիրճից, որից երևում է, թե ինչպես է էքսկավատորը հողային աշխատանքներ կատարում և գրել է. «Քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները»։
Panorama.am-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը հայտնել է.
«Կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահետ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։ Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»։

