Լիդիայի նկատմամբ կատարվում է քաղաքական բացառիկ հետապնդում․ Մանե Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը Հայաստանի միակ կին քաղբանտարկյալն է, ով արդեն հինգ ամիս է զրկված է ոչ միայն ազատությունից, այլ նաև հասարակ տեսակցության իրավունքից։ Այդ մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը

«Լիդիայի նկատմամբ իրականացվում է քաղաքական բացառիկ հետապնդում, ինչն այլևս բացառում է դատական համակարգի անկախության մասին որևէ պատկերացում։

Նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների և նրա կցորդ իրավապահ ու դատական համակարգի մի շարք ներկայացուցիչների նաև մարդկային որակների բացակայության մասին։

Ազատություն Լիդիային և մյուս քաղբանտարկյալներին»,-գրել է նա: