Կկայանա «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի բացառիկ բեմական առաջնախաղը

Հայկական անմահ էպոսի բացառիկ բեմական մեկնաբանությունը` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Դեկտեմբերի 18-ին և 19-ին կկայանա «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը ստեղծել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որը կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Բաց մի թողեք տարվա գլխավոր առաջնախաղը։

Մուտքը՝ տոմսերով՝ www.opera.am: