Վաղարշապատում ընտրակաշառքի դեպքերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում Էջմիածնում իրականացվել են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։

