Զելենսկին այցով ժամանել է Փարիզ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Փարիզ։ Այս մասին հայտնել է Страна.ua տելեգրամյան ալիքը։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի առաջնորդին դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Փարիզում նախատեսվում է ստորագրել Կիևին ինքնաթիռներ, հրթիռներ և ՀՕՊ համակարգեր մատակարարելու մասին համաձայնագիր։ Սոցիալական ցանցերում Զելենսկին համաձայնագիրը պատմական է անվանել։