Շարունակվում է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցի քննարկումը․ օր 3-րդ․ ՈՒՂԻՂ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր՝ նոյեմբերի 17–ին, արդեն երրորդ օրն է, որ շարունակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման արտոնագիրը չեղյալ համարելու օրակարգով իր նիստը։ Նշենք, որ զուգահեռ ընթանում է նաև գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։

Նոյեմբերի 13–ին տեղի ունեցավ «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՀԷՑ» ՓԲԸ-ի գործով առաջին լսումը։

«Տաշիր» ընկերությունների խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում պետական ​​հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում և Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի մաս։

Նոյեմբերի 11-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վերահսկիչ կոմիտեն իշխանություններին զգուշացրեց նման որոշման դեմ՝ այն անվանելով ընկերության բռնի զավթում, որի համար «կվճարի հանրությունը»։

Իշխանությունները, իրենց հերթին, քննարկում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ապագայի երկու սցենար՝ ազգայնացում և մասնավորեցում՝ ընկերության կառավարմանը կառավարության մասնակցությամբ։

NEWS.am-ի ուղիղ հեռարձակումը