Ալիևը դատապարտել է ռուսների կողմից Ադրբեջանի դեսպանատան շենքի թիրախավորումը․ Զելենսկի

Հեռախոսազրույցում նախագահ Ալիևը դատապարտել է այս հարվածը և ընդգծել է, որ առաջին դեպքը չէ, երբ ռուսները թիրախավորում են դեսպանատան շենքը և Ադրբեջանին առնչվող այլ օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Հիշեցնենք, որ Կիևի վրա գիշերային հարվածի ժամանակ Ռուսաստանի կողմից օգտագործված «Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։