Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է․ փաստաբան

«Իմնեմնիմի» հեղինակ Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է, սպասում ենք, որ Քննչական կոմիտեն դատարան ներկայացնի կալանքի մասին միջնորդություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ ձերբակալությունն իրականացվել է՝ կալանավորման նպատակով։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի կողմից հաղորդում ներկայացնելուց բացի քաղհայց ներկայացնելուն, փաստաբանը նշեց, որ քաղհայցից տեղեկություն չունի, բայց քրեական վարույթը նախաձեռնվել է հաղորդման հիման վրա, մեղադրանքը ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով, համանման գործով նրանք արդեն արդարացվել են, ընդ որում, դատախազը նույնն է՝ Հայկ Ավետյանը։ Բաբայանն ընդգծեց, որ իր տեղեկություններով առգրավել են նաև Անտիֆեյքի ողջ գույքը, տեխնիկան, հետևաբար, ակնհայտ է, որ սա լռեցնելու, լրատվամիջոցը փակելու միտում կա։