Երկու նախագահների հարցազրույցները համեմատում եմ գործող վարչապետի վերջին ելույթների հետ և ուղղակի ողբում

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երբեք իմ «հերոսները» չեն եղել և ես լիքը պրետենզիաներ եմ ունեցել անձամբ նրանց նկատմամբ ու լիքը կոնֆլիկտներ` նրանց ժամանակի իշխանությունների հետ… բայց վերջին երկու օրերին լսում եմ երկու նախագահների հարցազրույցները, համեմատում գործող վարչապետի վերջին ելույթների հետ և ուղղակի ողբում, թե ինչ մակարդակի իշխանություն ենք ունեցել և հիմա ի՜նչ անդունդում ենք հայտնվել…

Պարզ է, որ էս մարդիկ բյուր սխալներ են թույլ տվել և շատ մեղքեր ունեն, բայց պետական գործիչներ են` բառի լայն իմաստով: 

Ծանրակշիռ, գրագետ, վերլուծելու ունակ, ադեկվատ: Ի տարբերություն մարդամեկի, խոսելիս ամեն բառը զգուշությամբ ընտրում են, կոռեկտ են անգամ երկիրն այս վիճակին հասցրած ազգակործանի մասին խոսելիս… որովհետև պատասխանատվություն են զգում լսարանի առաջ, որովհետև հասկանում են, որ պետություն են ներկայացնում, որ տգեղ բառամթերքն ու հիստերիան պլեբսին է բնորոշ, ոչ երկիրը կառավարող բարձրաստիճան պաշտոնյային..

Նրանց խոսքը համեմատում եմ ամեն դիսկուրս քուչի բազարի վերածող, իրենց սխալներից անգամ դասեր չքաղող, մեծամիտ ու լափառոշ, հայհոյախոս ու տգետ ՔՊ-ականների և նրանց առաջնորդի հետ ու սիրտս ցավից կծկվում է…խեղճ իմ երկիր»։