Երևանում Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 6-ին ժամը 10։58-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին։