Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ուշադրությունը․ Շոյգուն Գրիգորյանին
Կովկասում ստեղծված իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ համար կարևոր է համաժամեցնել մեր ժամացույցները։ Այն ամենը, ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, տարբեր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում՝ Կովկասում, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ուշադրությունը, խորհրդատվությունը», – ասել է Շոյգուն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Գրիգորյանը վստահեցրել է, որ պատրաստ է մանրամասներ հաղորդել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստը։

