Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարզերում նոյեմբերի 5-ի ցերեկը, նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ hարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։