Շոյգուն առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի գործընկերների հետ
ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ նիստիը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ, ով նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի գործընկերների հետ։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից, նրանք նախատեսում են քննարկել «ԱՊՀ տարածքում անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև համատեղ արձագանքման հնարավոր միջոցառումները»։
Հանդիպմանը կքննարկվեն նաև հումանիտար համագործակցության և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելու հարցերը։

