ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում նավ է ոչնչացրել
ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում հարվածել է մաքսանենգների նավին, հայտնում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը․
«Նախագահ Թրամփի հրահանգով պատերազմի նախարարությունը մահացու կինետիկ հարված է հասցրել ահաբեկչական ճանաչված կազմակերպության կողմից կառավարվող նավին»- ասել է Պենտագոնի ղեկավարը x սոցիալական ցանցում:
Նա հստակեցրել է, որ, ըստ հետախուզական տվյալների, նավը զբաղվել էր թմրանյութերի մաքսանենգությամբ։ Նավում գտնվող երկու տղամարդիկ զոհվել են։

