Մեր մաղթանքն է, որ ծաղկուն մնա Հայրապետական Ձեր գավազանը․ Արագածոտնի թեմ (տեսանյութ)

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձն է:

Վեհափառ Տեր,

Արագածոտնի Թեմի Թեմական խորհրդի, հոգևորականների, պաշտոնեության և հավատացյալների անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը` գահակալության տարեդարձի առիթով:

Որդիական սիրով և խոնարհաբար աղոթում ենք Ձերդ Սրբության համար:

26 տարիներ ականատեսն ենք հայրենանվեր և եկեղեցաշեն Ձեր առաքելությանը:

Մեր մաղթանքն է, որ ծաղկուն մնա Հայրապետական Ձեր գավազանը:

Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը Ձերդ Վեհափառությանը պարգևի քաջառողջ և արևառատ գահակալության երկար ու խաղաղ տարիներ` ի պայծառություն Առաքելահաստատ մեր Սուրբ եկեղեցու և ի մխիթարություն Հայրենի մեր Երկրի:

Որդիական խոնարհութեամբ` 

մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն.