3-ամյա Տիգրանի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Քննչական կոմիտեից հայտնում է, որ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):

Վերջինս ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ Երեխայի դին հայտնաբերել են նախօրեին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։ Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողներին ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ «նախնական տվյալներով, սպանություն է եղել. երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին»։