Քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Հոկտեմբերի 31-ին Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն 2025»-ի շրջանակներում հանդիպել եմ Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսի հետ:

Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պայմանավորվել շարունակել քննարկումները երկկողմ փոխայցելությունների ընթացքում: Մտքեր ենք փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ: