Եթե Հայաստանում էլ կատարվի նման բան, ինչ Չեռնոգորիայում՝ հայերը դուրս կգա՞ն փողոց, թե կսահմանափակվեն Ֆեյսբուքով (տեսանյութ)
Չեռնոգորիայում չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերը ադրբեջանցիների և թուրքերի դեմ։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են Չեռնոգորիայից վտարել այս երկու երկրների քաղաքացիներին, որոնց մեծ մասը գտնվում է երկրում անօրինական՝ խախտելով վիզային ռեժիմը։ Այս մասին գրում է Ալեքսանդր Լապշինը։
«Բողոքի բռնկման պատճառ դարձան միանգամից մի քանի հանցագործություններ, որոնք կատարել են ադրբեջանցիներն ու թուրքերը․ սրճարանում ծեծկռտուքի ժամանակ դանակահարվել է չեռնոգորցի տղամարդ, ոստիկանությունը նաև գործողություններ է իրականացրել թուրքերին ու ադրբեջանցիներին պատկանող գիշերային ակումբներում, որտեղ ծաղկում էր թմրամիջոցների առևտուրն ու մանկապղծությունը (պեդոֆիլիան)։ Սա գումարվեց մի քանի նախկին դեպքերին, երբ 9 տարեկան աղջնակ էր բռնաբարվել, իսկ մեկ այլ դեպքում՝ ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվել էին չեռնոգորցի կանանց վրա և ծեծկռտուք սկսել ռեստորանում։
Չեռնոգորիայի իշխանությունները արագ արձագանքեցին՝ (երեկ) միակողմանիորեն սահմանելով վիզային ռեժիմը Թուրքիայի նկատմամբ՝ կանգնեցնելու թուրքերի զանգվածային և անվերահսկելի հոսքը երկիր։ Վիճակագրության համաձայն՝ Չեռնոգորիայում մշտապես բնակվում է մոտ 14 հազար թուրք, ինչը բավական մեծ թիվ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի ամբողջ բնակչությունը ընդամենը 550 հազար է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, լրատվամիջոցները գրում են, որ երկրում կա 3-6 հազար ադրբեջանցի, որոնցից գրեթե բոլորը ապրում են անօրինական։ Այդ պատճառով էլ քննարկվում է նաև ադրբեջանցիների համար վիզային ռեժիմ սահմանելու հարցը, որն ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնի մինչև Նոր տարի։
Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ չեռնոգորցիները միանգամից դուրս կգան փողոց՝ պահանջելով կառավարությունից վռնդել այդ «հանցավոր թուրք-ադրբեջանական համայնքին», որը կարծես որոշել է իրեն տեր զգալ այդ երկրում։ Նաև չէի սպասում, որ Չեռնոգորիայի կառավարությունը չի վախենա Էրդողանի զայրույթից և նույն օրը կսահմանի վիզային ռեժիմ։ Բրավո։
Իսկ հիմա հարց ունեմ Հայաստանի բնակիչներին․ ձեզ խոստանում են շուտով բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և Երևան կգա նույն «կոնտինգենտը», ինչ Չեռնոգորիայում։ Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում ստիպված կլինեք դպրոց գնալիս և դպրոցից վերադառնալիս ուղեկցել դեռահաս աղջիկներին, ինչպես նաև խուսափել այն սրճարաններից ու ռեստորաններից, ուր կսկսեն հաճախել «հյուրերը» և հարբած երգել մուղամներ։ Բայց Աստված մի արասցե, եթե Հայաստանում կատարվի նման բան, ինչ Չեռնոգորիայում, հայերը դուրս կգա՞ն փողոց՝ պահանջելով դադարեցնել այդ ներխուժումը, թե՞ կսահմանափակվեն Facebook-ում բողոքելով։ Հետաքրքիր է ձեր կարծիքը»,- գրում է Լապշինը՝ հրապարակելով Չեռնոգորիայի դեպքերի մասին տեսանյութ։

 
			
