Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի տարածման վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։ Այս մասին հայտնել են ՔԿ-ից։
«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- հայտնել են ՔԿ-ից։

