Մեզ համար ոչինչ չի փոխվելու իմպիչմենտի գործընթացում․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
«Մենք այսօր լինելու ենք օդանավակայանում, թե ինչպես կվարվի իրավապահ համակարգը, որն այս պահին ծառայում է ընդդիմախոսներին լռեցնելու համար, չգիտեմ»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, որ այսօր Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը վերադառնալու է Երևան, որը հոկտեմբերի 23-ին դատարանի որոշմամբ դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Հարցին, թե հնարավո՞ր է «Պատիվ ունեմ»-ը փոխի վարչապետի իր թեկնածուին՝ Մամիջանյանն արձագանքեց, թե իրենց համար ոչինչ չի փոխվելու իմպիչմենտի գործընթացում։
Մանրամասները ՝ տեսանյութում

