ԱԺ-ում սկսվել են 2026 թ․ պետ​​բյուջեի նախագծի նախնական քննարկումները․ ներկա է Փաշինյանը․ ՈՒՂԻՂ

Հոկտեմբերի 27-ին Երևանում սկսվել է խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստը՝ 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագծի նախնական քննարկումների համար։

Բյուջեի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Քննարկումը տեղի է ունենում պատգամավորների, ինչպես նաև վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, ֆինանսների նախարար Վահե Հովակիմյանի, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի մասնակցությամբ։