Թրամփը մեկնել է ասիական շրջագայության

ԱՄՆ նախագահը մեկնել է Ասիա։ Նա այնտեղ կանցկացնի մեկ շաբաթ․ կայցելի Մալայզիա, Ճապոնիա և Հարավային Կորեա, որտեղ կհանդիպի իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ: Այս մասին գրում է Associated Press News–ը։ 

Թրամփը հայտարարել է, որ Ծինփինի հետ նախատեսում է քննարկել նաև ուկրաինական պատերազմի կարգավորման հարցը և ակնկալում է Պեկինի օգնությունը Ռուսաստանի հետ բանակցություններում։

ԱՄՆ առաջնորդը հայտարարել է նաև ասիական շրջագայության շրջանակում Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։